Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Աղոթարան

Աղոթարան
01.03.2026 | 22:00
Զորությունների Տեր,
Քո երկնային խաղաղությամբ պարսպելով պահիր մեզ։ Քանզի Դու խաղաղության Աստված ես և Քեզանից բացի այլ մեկի չենք ճանաչում և օգնականության ենք կանչում Քո ամենազոր անունը։
Նայիր մեր երկրպագությանը և սովորեցրու մեզ գործել ճշմարիտ արդարությունը։
Եվ գոհությամբ փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կաչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ